Արցախում կատարված միջադեպի մասով էս պահին իմ կողմից գնահատական տալը սխալ եմ համարում, քանի դեռ ամբողջական պատկերը ինձ պարզ չէ, սակայն ինձ մի հարց է հետաքրքիր, թե ինչու են որոշ օգտատերեր դեպքից անցում կատարում «հայաստանցի» «արցախցի» բաժանումներին ու փորձում նաև էս շրջանակներում սղոսկել զինված ուժեր, որտեղ հրամանատարական կազմի գերակշիռ մասը Հայաստանից են:

 

Տպավորություն է ստեղծվում, որ որոշ ուժեր ամեն պահի առիթ են փնտրում իրենց «քոքված» քարոզչությունը փաթաթել բոլորի վզին ու որքան ուժ կա պղտոր ջրում ձուկ բռնելու մեխանիզմն օգտագործում: