Ադրբեջանը փորձում է սահմանում իրավիճակը սրելով իր երկրի քաղաքացիների մոտ ստեղծել տպավորություն, որ իրենք հաջողված են թե՛ արտաքին քաղաքական դաշտում Արցախի մասով (Լապշին), և թե՛ ներքինում (սահմանին ):

 

Այս օրերին Ադրբեջանը , ինչպես ապրիլյան պատերազմին, իրենց բնակավայրերի մոտ տեղադրված հրանոթներից (Դ-44) կրակի տակ են պահում հայկական դիրքերը: Ես չեմ խոսալու մեր պատասխանի մասին, քանի որ նպատակահարմար չեմ համարում: Նրանք այսպես կարճատև հարձակումներով ցանկանում են իրենց ներքին լսարանի համար ստեղծել ինֆորմացիոն քարոզչության հիմք: Մենք հայտնեցինք մեր զոհի ու վիրավորի մասին, սա նրանց առիթ էր, որպեսզի իրենց բնակչության շրջանում հաղորդեն հայկական կողմի մի քանի տասնյակ զոհերի և վիրավորների մասին և ստեղծել ,,հայրենասիրական,, մթնոլորտ :

 

Ադրբեջանն այսօր խնդիր ունի զինված ուժերում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի հետ, Ադրբեջանը չի կարողնամում կանոնադրական դաշտ բերել զինծառայողներին, չի կարողանում բանակից խուսափողներին բանակ բերել, չի կարողանում ծառայության վայրը ինքնակամ լքողներրի դեմն առնել, ուստի ամեն անգամ փորձ է անում ստեղծել պատերազմական վիճակ, որպեսզի լուծի ոչ թե տարածքային խնդիր, այլ ներքին խնդիր :

 

Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ Հայաստանի (որ ասում եմ Հայաստան նաև Արցախը նկատի ունեմ) հետ առճակատման գնալը կբերի իր վերհսկողության տակ գտնվող տարածքների կորուստի: Չեմ թերագնահատում Ադրբեջանին, բայց փաստը մնում է փաստ, որ Արցախի հետ նա չի կարող մրցել կռվի դաշտում:

 

Կարեն Հովհաննիսյան