ԱՄՆ իշխանությունները անուղղակիորեն Թուրքիային մեղադրում եմ մարդկանց առևտրի մեջ: ԱՄՆ-ում խուզարկության են ենթարկվել թուրքական բեռնանավերը, որտեղ հայտնաբերվել են մարդիկ, որոնց թուրքական բեռնանավերը հասցրել են ԱՄՆ և պետք է վաճառեին 7000 - 25 000 ԱՄՆ դոլարով: «Niledutch Opresy» բեռնատար նավի անձնակազմը ձերբակալվել է :


Հայտնվում է, որ ձերբակալվել են «Niledutch Opresy» նավի նավապետը ՝ Օզջան Քոսեն, նրա եղբայրը ՝ Օյգուզ Քոսեն, ինչպես նաև անձնակազմի մի շարք անդամներ:


Հայտնի է դարձել, որ Իզմիրում գործում է մարդկանց առք ու վաճառքով զբաղվող հսկայական ցանց, պետք է նշեմ, որ թուրքերը ակտիվ օգտագործում են Facebook սոցիալական ցանցը իրենց զոհերին ընտրելիս: Հատուկ ցանկանում եմ նշել, որ հիմնական թիրախը կանայք և երեխաներն են: Թուրքիան շտապել է այս ձերբակալությունները համարել շինծու և Ֆեթհուլլահ Գյուլենի ձեռքի գործը:


Հիշեցնեմ, որ Թուրքիան ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենին մեղադրում է Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձ կատարելու մեջ:

 

Կարեն Հովհաննիսյան