«Ծառուկյան» դաշինքի շուրջ ձևավորված կոնսոլիդացիան, տարատեսակ հիստերիկ պոռթկումների առիթ է հանդիսանում որոշ ուժերի և նրանց սպասարկող լրատվականների մոտ, որոնք արտահայտվում են անբովանդակ և սին նյութերի հրապարակումով: Նմանատիպ նյութերը բազմաթիվ են, անգամ կարիք էլ չկա հատ առ հատ անդրադառնալ, դրանց ուղվածությունը այնպիսին է, այնքան աղքատիկ սցենարներով, որ մեկին անդարդառնալով կարելի կլինի հակադարձել բոլորը միասին վերցրած:
Պարզ է, որ փորձ է արվում արհեստական ինտրիգների հրահրմամբ՝ Ծառուկյան դաշինքի դեմ ուղղված, «խաղալ» դաշինքի վարկանիշի հետ, սակայն այստեղ կա մեկ կարևորագույն ֆակտոր, որը բացառում է բոլոր նմանատիպ հարձակումների հաջողությանը: Նմանատիպ ստորաքարշ գործելաոճը վաղուց արդեն հայտնի է հասարակությանը և որոշ դեպքերում այն տալիս է հեղինակների համար ցանկալի արդյունք, սակայն այս պարագայում նման գործելաոճը դատապարտաված է վիժման, քանզի խոսքը գնում է Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող կոնսոլիդացիայի մասին, իսկ Ծառուկյանի տարիներ շարունակ վաստակն ու հեղինակությունը ինքնին բացառում են բոլոր շահադիտական նպատակներով գործողությունները՝ դաշինքի ներսում:
Դաշինքի հովանու ներքո գործունեություն ծավալող ցանկացած ուժ կամ գործիչ, քաջ գիտակցում է, որ Ծառուկյանը չի հանդուրժի արյունահեղության և արկածախնդրության դրդող ոչ մի գործողություն: Իսկ այսօր թերթերրից մեկում նյութ էր հրապարակել, որտեղ ասվում է, որ Վարդան Ղուկասյանի «Ծառուկյան» դաշինքին միանալը հղի է Գյումրիում արյունահեղության սպառնալիքով: Գագիկ Ծառուկյանը իր էությամբ վառ արտահայտված հայրենասեր է, ում համար առաջնային են ոչ թե պաշտոններն ու իշխանությունը, այլև ժողովրդի անվտանգությունը, ինչն էլ նա ապացուցեց 2015 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ կայացրեց իր համար չափազանց ծանր որոշում՝ լքել քաղաքական դաշտը, խուսափելու համար հնարավոր արյունահեղությունից:
Նմանատիպ վեհանձն քայլի գնացած քաղաքական գործչին միացած մարդը, կլինի դա Վարդան Ղուկասյանը թե մեկ այլ գործիչ, քաջ գիտակցում է այս պարզ իրողությունը և եթե նախկինում կոպտություն է եղել նրանց գործողություններում, ապա հիմա Ծառուկյանի հետ հետագա համագործակցության առաջնային պայմաններից մեկը, դա ժողովրդի անվտանգության երաշիքն է, առանց որի Գագիկ Ծառուկյանը դաշինք չի ընդունի ոչ ոքի: Այս համատքեստում իչիք է դառնում մամուլում շրջանառվող այն հերյուրածին հոդվածը, որտեղ ասվում է, թե «նախկին քաղաքապետի թափելիք արյունը քաղաքականապես Ծառուկյանի վրա է մնալու»:
Սարգիս Հարությունյան