ՎԵՐՋԱՊԵՍ բասկերը հայ են... Ցնծա հնամենի ազգ մեր,
ՉԻ ԿԱՐԵԼԻ...
Սևանի մայրուղու քանդակից մնացել է միայն մետաղական կոնստրուկցիան:
Սա մեր' ՀՀ քաղաքացիների, ՃՈ, տվյալ մոտակա համայնքների ու անցնող-դարձողների լռելայն համաձայնությամբ:
Սա հանրային խնդիր է, որի հիմքում ում ասես կմեղադրենք, բայց ոչ մեզ, որ տեսանք կամ գիտեինք, որ քանդում, գողանում են, ու ձեռքը չբռնեցինք: Համ էլ խելացի ենք ու հազար հունար ունենք, հազար մեթոդ կանխելու չգիտեմ ինչեր...
Մեր երկրում կես աշխատանքային օր է պետք գտնելու համար որևէ մեկին, ով հանցանք է գործել, բայց հարցը դրանում չէ, այլ մեր մեջ է:
Մի հասարակություն, որտեղ պիտի հուշել, որ սա արվեստի գործ է, քանդակ է, և որտեղ ասենք, բնապահպանները, մեկ էլ տեսար, կահազանգեն, թե այսինչ տեղ կա բույսի տեսակ, որը քաղել չի կարելի, քանի որ եզակի է։ Քանդակները քանդում, տանում են ձուլարաններ, ու մենք ոչինչ չենք ասում:
Բայց բա Տիգրան Մեծը, բա բասկերը հայ են, բա մեր հնամենի մշակույթը և այլն...
Անշուշտ, շատերին դուր չի գա սա կարդալը և երբ հատկապես իրենց տանը նստած են ու մեղավորներն են, բայց դեմքով նայելը քո սեփական խնդրին, բնորոշ է մեծ ազգերին։
Կան, ունենք ակտիվ արվեստագետներ, բայց, չգիտես ինչի, կրթական, խրատական առաքելությունը թողած ' կզբաղվեն քաղաքականությամբ կամ չգիտեմ ինչ կարգի քլունգիզմով' սա թողնելով չգիտես ում ուսերին:
Մենք հետ ենք վարժվել «Չի կարելի» ասելուց, իսկ երբ հարց է ծագում մեղավոր փնտրելիս... լավ ենք:
Զեխ բան կա էս ամենի մեջ ու ինքնահարգանքի բացակայություն:
Ցավալի է...
Արթուր Գևորգյան