Ինչպե՞ս են բժիշկ դառնում... բժիշկ դառնում են սովորելով ճիշտ է՞, սովորելով այլ ոչ պապայի փողերով: Բժիշկ պետք է սիրելով դառնալ, ոչ թե նրա համար ոչ բժշկական սովորելը պրիստիժա: Բժիշդ դառաք, լավ արեցիք: Բա ինչի՞ եք, հարգելի պրոֆֆեսորներ, ձեր ծանր հիվանդներին վստահում փոքր, մալալյետկա, պրակտիկանտ էրեխեքին: Ախր սա վարսավիրանոց չի է, սա կյանքի ու մահու կռիվա: Ու վստահում եք նրա համար, որ էտ էրեխու ծանոթթի աչքին բարձրանա՞ք: Խնդրում եմ ձեզ դուրս էկեք էս երկրից, գնացեք դրսում տեսեք բժիշկ ոնց են լինում:
Մի բան պատմեմ, սա էլ իմացեք, իմ ծանոթին, որը շատ ծանր հիվանդ էր , տարել էինք հիվանդանոց, բժիշկները այնպիսի բուժում էին անում, որ նրան արգելված էր այդ դեղերը խմելը, դա մենք պարզեցինք այն ժամանակ երբ նրան տեղափոխել էինք Եվրոպա: Ու հետաքրքիրը նա էր, որ մեզ խորհուրդ տվեց այնտեղի բժիշկներից մեկը ու հետևյալ ձև. «Եթե հնարավորություն ունեք, տարեք դուրս, ստեղ չեն կարողանում բուժել էտ հիվանդությունը, կսպանեն էտ տղուն»: Շատ շտապ տեղափոխեցինք այլ հիվանդանոց: Դե իհարկե կան լավ բժիշկներ ինչ խոսք, բայց ընդանուր համակարգը ծայրահեղ վիճակում է: Կոչ եմ անում բոլոր նմանատիպ բժիշկներին դատի տալ, իսկ համակարգը փոխել, կատարելագործել: Էտ խալաթ հագնելով չի մենակ էս անտեր բժշկությունը: Մարդկանց կյանքի հետ խաղում են նենց ոնց որ ձկնորս լինեն...
Մարիամ Սմբատյան