02:34
«Սա միայն երկրի քաղքական առաջնորդությունը ստանձնած ուժին համակիր ու նրանց հաջողելը ցանկացող մեկի քննադատություն է»

Քանի որ ցերեկը տնտեսական հեղափոխությամբ էի զբաղված, վարչապետի ասուլիսը նայեցի գիշերը։ Ուրախ էի նորից վերահաստատել ինձ համար, որ գոնե բարձրաձայնվող խոսույթի իմաստով մեր երկրի ղեկավարը հիմնականում հանրահռչակում է այն արժեքները, որոնք ես ինքս առաջնային եմ համարում։ Ու եթե ընթացքում որոշ քննադատական ինտոնացիա եմ ինձ թույլ տալիս նրա ու նրա վարած քաղաքականության որոշ դրվագների մասին, սա միայն երկրի քաղքական առաջնորդությունը ստանձնած ուժին համակիր ու նրանց հաջողելը ցանկացող մեկի քննադատություն է։ Ու թող էն մանր-մունր աբիժնիկները հանկարծ չառիթավորվեն դրանից։

 

հգ
Ու լավ է անում վատ բանաստեղծություններ է գրում )) Անգամ հանճարեղ բանաստեղծությամբ ոչ ոք դեռ բան չի փոխել էս աշխարհում, իսկ բանաստեղծություն գրելու չափ հուզվելը, սեփական կյանքի նուրբ, խորը և կատարյալ ներգրավված ապրումի նշան է։

Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս