Օրը սկենք բարի լուրով՝ մոտակա 5 օրերին Երևանում մարախուղը կպահպանվի, ջերմային ֆոնը կլինի միջինում -9։

 

Քաղաքական դաշտում ավելի թեժ է լինելու։ Դաշնակցությունը Ծառուկյանի վերադարձի ֆոնին ընտրություններում ձայներ կկորցնի, որը դուր չի գա 126 ամյա կուսակցությանն ու նրանք ավելի ամուր իշխանություն կդառնան, որպեսզի պետական լծակներով հավաքեն անցողիկ տոկոսը։

 

ԵԼՔ-ը կշարունակի իր որդեգրած քաղաքականությունն ու կխոսի ինքն իր մասին ու կաշխատի քիչ անդրադառնալ ուրիշի գործողություններին։

 

Համախմբումն ու իրենց եռյակ միությունը, կշարունակեն տարբեր միջոցներով վատաբանել իշխանությանն ու իրենց կոնկուրենտ ուժերին և կշարունակեն զբաղվել չքաղաքականությամբ՝ այդպես էլ չհասկանալով, որ սեփական ծրագիր է պետք ներկայացնել ոչ թե անիմաստ ստատուսներ գրել։

 

Էդգար Խաչատրյան

 

ՀՀԿ-ում էլ հանգիստ չի լինի։ Ռեյտինգային համամասնական ցուցակը կոնֆլիկտներ կառաջացնի իրենց ներսում։ Շատերը կնեղանան կուսակցությունից, իսկ շատերին այլևս չենք տեսնի ԱԺ-ում։

 

Գարուն է գալու թեժ է լինելու,,,