Այսօր ԵՊՀ իրանագիտության ամբիոնումմ կայացած «Թալիշներ. պատմություն և արդիականություն» կլոր սեղանը նշանային էր, ոչ միայն թալիշական ազգային շարժումը ղեկավարող գրեթե բոլոր հեղինակավոր գործիչների՝ հասարակական-քաղաքական հնչեղությամբ միևնույն միջոցառման շրջանակներում մեկտեղմամբ, ալլ նաև հայ և թալիշ ժողովուրդների միջև առնվազն ժողովրդական դիվանագիտության մակարդակով հետագա համագործակցության նոր հարթակ ստեղծելու հեռանկարով:

 

Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության վտարանդի նախագահ Ալաքրամ Հումմաթզոդայի գլխավորությամբ և չորս ամենաազդեցիկ թալիշ հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ կայացած կլոր սեղան-քննարկումը նախանշում է բոլորվին նոր փուլ հայ-թալիշական հարաբերությունների համատեքստում, ինչի ադրյունքում արդեն իսկ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկտեղելու և համակարգելու Բաքվի բռնապետի դեմ հայկական և թալիշական ջանքերը մի քանի կարևորագույն ուղղություններով:

 

Անցյալի բոլոր բացթողումների և դրանցից քաղված դասերի հիման վրա առաջիկայում հատուկ հայտարարությամբ ստեղծվելիք հայ-թալիշական նոր համագործակցային պլատֆորմն իր առջև խնդիր է դնելու լայնորեն գործակցելու գիտակյան, քարոզչական,հասարակական-քաղաքական և այլ մակարդակներում՝ նպատակ ունենալով հստակեցնելու հայերիս և թալիշների ընդհանուր շահերի անխտիր բոլոր ոլորտները և դրանց շրջանակում հանդես գալու նաև Բաքվի բռնապետի վարչակարգի համար բոլորովին անսպասելի օրակարգ թելադրելու ինտենսիվ նախաձեռնություններով և քայլերով:

 

Վարդան Ոսկանյան