2016 թ-ի հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները ոչ մի կերպ հնարավոր չէ համարել գոհացուցիչ։ Այս ոլորտում վարվեց անհեռատես քաղաքականություն։ Հայաստան-Վրաստան երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հազիվ կհասնի 200 միլիոն դոլարի, որը շատ մոտ է նախորդ տարվա ցուցանիշին։ Համեմատության համար նշենք, որ Վրաստան-Թուրքիա առևտրաշրջանառությունը կազմում է 1․6 միլիարդ դոլար, Վրաստան-Ադրբեջանը՝ 1,2 միլիարդ։
Այդպես էլ չձևավորվեց միասնական տնտեսական գոտի, որպեսզի պատշաճ ծավալով կապիտալի հոսք տեղի ունենար Վրաստանից-Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Ցավոք սրտի հայ-վրացական առևտրատնտեսական հարբերությունները սահմանափակվում են հայաստանցի պաշտոնյաների՝ Վրաստանում ծաղկող մասնավոր բիզնեսներով։ Բալդի, Դեբենհամս, Խրոնոգրաֆ խանութները կամ ձկնաբուծական տնտեսությունը և ևս մի քանի մասնավոր բիզնեսներ ոչ մի կերպ հնարավոր չէ համարել պատշաճ առևտրանատնտեսական հարաբերություններ։
Արտյուշ Գրիգորյան