«Կույս կանանց միավորում» ՀԿ խորհրդը հանդես է եկել հայտարարությամբ: Ստորև ներկայացնում ենք միավորման հայտարարությունն ամբողջությամբ.

 

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները հայաբեկ դերակատարում ունեն հայ էթնոսի հավիտենացման տեսանկյունից։ Ընտրական ճակատագրական փուլին ընթառաջ ԿԿՄ խորհուրդը որոշեց քրիստոնեակիր կոչով հանդես գալ ի միություն բոլոր առողջ ուժերի։

 

«Կույս կանանց միավորան» խորհուրդը ողջունում է «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների երջանկահողդողդ քայլը հայագորով այս հանգրվանում։ ԿԿՄ ղեկավար անդամներն առաջիկա օրերին հանդիպումներ կունենան վերոնշյալ կուսակցությունների ղեկավար կազմի հետ՝ նպատակ ունենալով վիմարար նպաստ ունենալ հայ ժողովրդի համար կենսական փուլում։

 

ԿԿՄ խորհուրդը միանում է եռյակ միությանը՝ միաժամանակ կոչ անելով ընդդիմադիր ողջ հասարակությանը լինել հարգաբարո, մի կողմ դնել տարաձայնությունները և միավորել ուժերը՝ հանուն մեր հայրենիքի փրկության և հայու գենի։ Բա՛վ է տխրակուռ ամոքենք վերքերը։ Բռունցքվելն է միասնության ուժը։

 

«Կույս կանանց միավորում» ՀԿ խորհուրդ
Դեկտեմբերի 15, 2016