Նայեք Ձեր ձեռքին և համեմատեք ցուցամատի ու մատնեմատի երկարությունը: Երևի թե ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ իմանալու համար մարդու բնավորությունը, անհրաժեշտ է ուղղակի զննել նրա մատները: Բրիտանացի գիտնականները քննություն են կատարել այս թեմայի վերաբերյալ, և նրանց հաջողվել է շատ հետաքրքիր փաստեր ցույց տալ ամբողջ աշխարհին: Նայեք Ձեր ձեռքին, համեմատեք ցուցամատի և մատնեմատի երկարությունը.

 

1. Այն դեպքում, երբ մատնեմատը երկար է ցուցամատից: Այսպիսի մարդկանց մասին կարելի է ասել, որ նրանք վճռական են, համարձակ և հաճախ ռիսկի են դիմում: Այնուամենայնիվ, նրանք բավականին խելացի են, ունեն տրամաբանական մտածողություն և ճշտորոշ դատողություն: Այսպիսի մարդիկ հեշտությամբ լուծում են կրոսվորդներ, ինչպես նաև հեշտ և արագ լուծում են յուրաքանչյուր տրամաբանական խնդիր: Կա ևս մեկ հետաքրքիր փաստ. այսպիսի մարդիկ ավելի շատ են վաստակում, քան ուրիշները: Աղջիկները պետք է ուշադրություն դարձնեն մատների երկարության, ինչպես նաև մանեմատին' մատանու առկայության վրա: Եվ եթե այնտեղ մատանի չկա, ուրեմն Դուք բոլոր շանսերն ունեք' Ձեր կյանքը կապել այնպիսի մարդու հետ, որը, որպես կանոն, շատ հաջողակ կլինի:

 

2. Մատնեմատն ավելի կարճ է ցուցամատից: Մարդիկ, որոնց մատնեմատն ավելի կարճ է, քան ցուցամատը, շատ հաճախ մեծամիտ են լինում: Նրանք ինքնաբավ մարդիկ են և կարող են, լինելով միայնության մեջ, հանգիստ հաճույք վայելել իրենք իրենց ընկերակցությունից: Այսպիսի մարդիկ չեն սիրում, երբ իրենց անհանգստացնում են: Սովորաբար այսպիսի մարդիկ երբեք առաջինն առաջարկություն չեն անում: Սա վերաբերում է ինչպես հարաբերություններին, այնպես էլ բիզնեսին: Բայց, չնայած այս ամենին, նրանք գնահատում են ուշադրությունը և լավ են ընդունում կոմպլիմենտն ու գովասանքը:

 

3. Մատնեմատը և ցուցամատն ունեն նույն երկարությունը: Մարդիկ, որոնց մատնեմատը և ցուցամատն ունեն նույն երկարությունը, շատ բարի են և խաղաղասեր, նրանք ատում են կոնֆլիկտային իրավիճակը և ամեն կերպ աշխատում են խուսափել դրանից: Այսպիսի մարդիկ սիրում են կարգ ու կանոն և կյանքում շատ կազմակերպված են: Սովորաբար նրանք հաղորդակցվող են և ընդհանուր լեզու են գտնում բոլորի հետ: Այսպիսի մարդիկ շատ նվիրված են հարաբերություններում, ինչպես նաև նվիրված են իրենց աշխատանքին և ընկերներին: