Ինչպես հայտնի է՝ դետոքսիֆիկացիան օգնում է օգրանիզմից դուրս բերել տոքսիններն ու ավելորդ գոյացությունները: healthylivingstyle կայքը ներկայացնում է համեղ և մաքրող ըմպելիք, որը կօգնի օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու օրգանիզմը կսնուցի վիտամիններով, կխթանի նյութափոխանակությունը, կլավացնի իմունային համակարգն ու կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից:

 


Բաղադրություն
Կես կիտրոն
1 վարունգ
1 թ/գ աղացած կոճապղպեղ
Մի փունջ մաղադանոս
1/3 բաժակ ջուր
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ, հարեք այնքան, մինչև համասեռ զանգված ստանաք: Հյութը պետք է խմել քնելուց առաջ:
Որոշ ժամանակ անց կզգաք, որ օրգանիզմը մաքրվել է, իսկ դա ստուգելու ամենաարդյունավետ միջոցը քաշին հետևելն է: Քանի որ միայն ճիշտ նյութափոխանակության և մաքուր օրգանիզմի պայմաններում է հնարավոր ազատվել ավելորդ կիլոգրամներից: