Հում կարտոֆիլի օգտակար հատկանիշների մասին, թերևս, շատերը գիտեն, չնայած՝ շատերը պնդում են, որ կարտոֆիլը չի կարելի ուտել հում վիճակում: Սակայն healthylivingstyle.net-ի փոխանցմամբ՝ միայն կեղևը չի կարելի ուտել, քանի որ այն թունավոր է:

 


Հում կարտոֆիլի հյութը բուժում է քաղցկեղի դեմ, վերջերս ապացուցվել է նաև, որ կարտոֆիլի հյութը պայքարում է լյարդի և երիկամների հիվանդությունների դեմ, ինչպես նաև՝ օգտակար է սրտի հիվանդությունների, արյան բարձր ճնշման, շաքարախտի, ռևմատիկ հիվանդությունների դեպքում: Հում կարտոֆիլի հյութը խմելն օգտակար է նաև իմունային համակարգի բարելավման համար: Այն նաև օգնում է հաճախակի գլխացավերի դեմ: Այս հյութի այլ օգտակար հատկանիշներ՝


Մաքրում է օրգանիզմը տոքսիններից
Բուժում է պրոբլեմատիկ մաշկը
Նվազեցնում է արյան մեջ շաքարը
Օգնում է բուժել լյարդի և երիկամների հիվանդությունները
Պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից:
Շնորհիվ իր հականեխիչ հատկանիշների՝ հյութը հրաշալի կերպով մաքրում է մաշկը:

 

Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որը սնուցում է մաշկն ու կանխարգելում դրա ժամանակից շուտ ծերացումը: Եթե այն օգտագործեք՝ որպես դեմքի դիմակ, այն կմաքրի և կձգի մաշկը: Բացի այդ, այն պայքարում է ցելյուլիտի դեմ: Պետք է հում կարտոֆիլով տրորել մարմնի այն հատվածները, որտեղ ցելյուլիտ կա: