Մեղրաջուրն իսկապես հրաշալի միջոց է, որը հասանելի է բոլորին: Մեղրաջուրը հրաշալի կերպով ազդում է օրգանիզմի վրա:
Մեկ թեյի գդալ մեղրը լուծել մեկ բաժակ ջրի մեջ: Ստացվում է 30%-անոց մեղրի թուրմ, որը հավասարազոր է արյան պլազմային: Մեղրը ջրում կլաստերային կապեր է ստեղծում, որն էլ բարձրացնում է դրա բուժական հատկանիշները: Մեղրաջուրն ամբողջությամբ և հեշտությամբ յուրացվում է օրգանիզմում: Մեղրաջուրը պետք է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Մեկ բաժակը պետք է խմել միանգամից, սա շատ կարևոր է. ստամոքսաելքը բացվում է, և մեղրաջուրն անմիջապես լցվում է աղիներ, որից հետո ներծծվում է արյան մեջ:
Մեղրաջուրը լավացնում է մարսողական համակարգը:
Բարձրացնում է իմունիտետը: Անցնում են քրոնիկ հարբուխները, բրոնխիտները, թոքերից դուրս է գալիս խորխը:
Մեղրաջուրն ունի նաև հակապարազիտային հատկանիշներ:
Ամբողջ օրգանիզմը մաքրվում է բջջային մակարդակում:
Բարձրանում է հակաբակտերիալ և հակավիրուսային ազդեցությունը:
Լավանում է հաստ աղիքի աշխատանքը:
Մեղրաջրով կարող եք նաև մաքրել դեմքը: Այն սնուցում է մաշկը՝ դարձնում ավելի փափուկ և նուրբ: Սա բնական կոսմետիկ միջոց է, որն ամենահինն ու ամենաժամանակակիցն է:
Վրեժ Հովսեփյան