Գաղտնիք չէ, որ սահմանամերձ համայնքների բնակիչները հատուկ ուշադրության ու ջերմության կարիք ունեն։ Հատկապես՝ սահմանամերձ համայնքներում ապրող երեխաները, ովքեր իրենց ծնված օրվանից պայքարող ու կռվող տեսակ են, ովքեր իրենց մանկությունն անց են կացնում ամեն օր լսելով հակառակորդի կրակոցները, որոնց աչքերում մի ամբողջ կյանք կա, չնայած որ նրանք իրենց կյանքը դեռ նոր են սկսում։

 

Ամանորի տոների կապակցությամբ որոշել ենք ընկերներով նախաձեռնություն անել՝ սահմանամերձ մի քանի համայնքների երեխաների՝ գոնե մեկ օրը տարբերվող և հիշվող դարձնելու համար։ Որոշել ենք տոներին ընդառաջ նվերներով, ամանորյա տոպրակներով ուրախացնել երեխաներին։

 

Վստահ ենք՝ այս բարի գործին միացողներ շատ կլինեն։ Նպատակը մեկն է՝ երեխաների անկեղծ ու լիաթոք ժպիտները տեսնել։ Ովքեր ցանկություն ունեն մեզ միանալու, սիրով կընդունենք մեր ընտանիք։ Անգամ եթե նվերներ գնելու ժամանակ չի լինելու, հոգ չէ, գումարային տեսքով կարող եք միանալ, մեր նախաձեռնող խումբն ամեն ինչ կանի՝ նվերների ընտրությունը, փաթեթավորումը։

 

Այդ ամենը միանշանակ կլինի բաց ու տեսանելի։ Սահմանամերձ գյուղերի ցանկը դեռ հստակ որոշված չէ։ Բայց լինելու է Տավուշի մարզում։ Մենք շատ արագ կորոշենք, թե որ գյուղերում ենք իրականացնելու և կճշտենք տվյալ գյուղերում երեխաների թվաքանակը, որպեսզի տոպրակները պատրաստվեն ըստ քանակի։ Այլ մանրամասների կամ նախաձեռնությանը միանալու համար խնդրում ենք զանգահարել 077 65 90 40 հեռախոսահամարով։

 

Նախաձեռնության հեղինակ՝ լրագրող Քրիստինա Աղալարյան