Մարզերում երաժշտական դպրոցները չգիտեմ ում ենթակայության տակ են, բայց ես կխոսեմ կոնկրետ դեպքի մասին, որպեսզի ավելի ցայտուն երևա Հայաստանի մարզերի անմխիթար վիճակի մասին:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցում որոշել են, որ այս տարի Մարտունի քաղաքի բնակիչ չհանդիսացող երեխաները, այսինքն շրջակա գյուղերի երեխաները, դպրոցում սովորելու համար պետք է ուսման վարձը վճարեն ԿՐԿՆԱԿԻ :
Եթե դաշնամուրի բաժնում 68 000 դրամ է վարձավճարը, ապա այս տարի գյուղերի երեխաների համար այն դարձել է 140 000 դրամ: Այս որոշում կայացնողը վստահ եմ , որ Մարտունու քաղաքապետարանն է, քանի որ այս քաղաքի քաղաքապետն առաջին անգամ չէ նման հզոր մտքի հեղինակ դառնում: Հարգելի մշակույթի նախարարություն, հարգելի կառավարություն, ամեն գյուղում չի կարող բացվել երաժշտական դպրոց, որ տվյալ երեխան հաճախի տվյալ գյուղի երաժշտական դպրոցը: Հիմա , եթե Մարտունուց Երևանի ԲՈՒՀ-երում սովորողների համար վարձավճարը կրկնակի բարձացնեն, դա արդյոք Մարտունու քաղաքապետի քայլին համարժեք քայլ չ՞ի լինի...
Կարեն Հովհաննիսյան