Հայացք անցյալից՝ Քրիստափոր Միքայելյանի խոսքը. «Բոլորիս հայտնի են այն կատաղի հալածանքները, որ ռուս կառավարությունը հարուցել է հայերի դեմ... Ռուսական անընդունակ բյուրոկրատիան եթե շատ բան էլ չի հասկանում, գոնե այդքանը հասկանում է, որ սեփական ուժը պահպանելու հիմնաքարը՝ իր իսկ հպատակների թուլությունն է հանդիսանում:

 

Որ հայերն ամենախոնարհ կերպով համակերպվում են Ռուսաստանի բոլոր հարվածներին՝ այդ եւս ստույգ է: Հայտնի է նույնպես, որ նույն ռուս կառավարությունը կովկասյան ազգերից թաթարներին նախընտրում է բոլորից ավելին» (Քրիստափոր Միքայելյան, «Հեղափոխականի մտքերը», 1904 թ.):

 

 

 

Ռուբեն Շուխյան