Ճիշտն ասած, բան չեմ հասկանում Երևանի ավագանու ընտրություններից հետո ձևավորվելիք ընդդիմադիր դաշինքի նպատակահարմարությունից: Եթե ՀՀԿ-ն հավաքի 40 տոկոս և «բոնուսով» և մեկ էլ ՕԵԿ-ով մեծամասնություն կազմի, ապա ինչին է խանգարելու հակահհկական դաշինքը: Աչքիս Հայաստանում երբեք չի եղել նման անիմաստ մասնակցություն ընտրություններին ընդդիմադիր կամ այդպիսին համարվող ուժերի կողմից: Եթե դա լիներ գոնե խորհրդարանական ընտրություն, ապա կհասկանայի առանձին խմբակցություն ունենալու հավեսը՝ իր բոլոր դրական հետևանքներով: Ավագանու առումով նման երևույթը, Ըսպանեք, չեմ ընկալում: