Ես մի բանում վստահ եմ, Երևանի ավագանու ընտրությունները լինելու են ավելի լարված, ավելի խայտառակ, ավելի ինտրիգային, քան նախորդ ընտրությունները: Ինքնին Երևանի ավագանու ընտրությունները համապետական չեն, սակայն ավելի ուշադրության կենտրոնում է լինելու, քան համապետական վերջին ընտրությունները:
Փաստ 1-ին. Ավագանու ընտրություններին մասնակցելու է ոչ միայն ՀՀԿ-ն, ու ՀՀԿ-ական քրեական կեղծարար զանգվածը, այլ նաև ԲՀԿ-ն ու ԲՀԿ-ական քրեական ընտրակեղծարարական զանգվածը, սրան գումարած ՕԵԿ-ը՝ ՀՀԿ դուստր ձեռնարկությունը, որը նույնպես ունի քրեական ընտրակեղծարար տար: Այս երեքը գումար են բաժանելու, ամեն մի քվեի համար գնալու է լուրջ պայքար:
Կա սակայն այլ բան; Հասարակությունը այնքան էլ լուրջ չի ընդունում այս ընտրությունները, քանի որ փոփոխություններ կատարելու համար հասարակությունը ամենամեծ հույսը կապում է նախագահական ընտրություննեով, հետո ԱԺ ընտրություններով, նոր վերջում ՏԻՄ ընտրություններով:
Ավելի լարված է լինելու, Փաստ 2.
Ավագանու ընտրություններին մասնակցելու են ՀԱԿ-ը, Ժառանգությունը, ՀՅԴ-ն, այս երեքն էլ առանցքային խաղացողներ են, որոնք փող չեն բաժանելու, ընտրակեղծարար քրեական տարերր չունեն, սակայն ունեն ամեն մեկն իր մասով հեղինակություն:
Ամենավտանգավոր ու կեղծ խախղ խաղացող կուսակցությունը այսքանի մեջ դա ԲՀԿ-ն է, որ նախ ասում է որ պետք է մյուսները հավաքվեն իր առանցքի շուրջ, երկրորդ ԲՀԿ-ն մի քաղաքական ուժ է, որը ըստ իս վախեցավ մասնակցել նախագահի ընտրություններին: ԲՀԿ-ն մի ուժ է, որտեղ օլիգարխները ՀՀԿ-ի նման ծփում են, և ինձ համար ընդհանրապես տարբերություն չունի ՀՀԿ, թե ԲՀԿ, երկուսն էլ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող ամեն տեսակ հանցագործության, կոռուպցիայի, աղքատության իրական մեղավորներն են:
ՀՀԿ-ն էլ կրկին օգտագործելու է իր ռեսուրսները՝ կրության համակարգ, ժեկի աշխատողներ, բուժհիմնարկներ և այլն և այլն...
Այն ուսուցիչը, կամ այն տնօրենը որը կստիպի որ աշակերտի ծնողը քվեարկի, կամ իր ենթական քվեարկի ՀՀԿ-ի օգտին, նա պարզապես անարգանքի է արժանի: Այդ ամենը սիրելիներս, լինելու են, քանի որ արդեն ամեն ինչ որոշված է, որովհետև այլևս ոչ մի մտածելու բան չունենք, չէ որ արդեն «Ապահով Հայաստանում» ենք: Այսինքն, ասել կուզեմ, արդեն նախագահական ընտրությունները վերջացել են, և թքած ունեն, թե հասարակությունն իրենց մասին ինչ է խոսում: