Այդպես են կարծում Յորքի համալսարանի գիտնականները: Նրանց կարծիքով՝ սուրճը կարող է իջեցնել սրտի մկանի վնասվածության աստիճանը, որը առաջացել է սրտի նոպայի արդյունքում:

 

Համաձայն գիտնականների անցկացրած հեազոտության՝ օրական 1-2 բաժակ սուրճ խմող մարդկանց մոտ մահացության աստիճանը 20 տոկոս ավելի ցածր է համեմատած նրանց, ովքեր ընդհանրապես չեն խմում այն:

 

Ըստ էության, սուրճը հանդես է գալիս որպես վերականգնող միջոց սրտի նոպաներից հետո և կանխում դրանց կրկնումը:

 

Սակայն գիտնականները միաժամանակ նշում են, որ շատ կարևոր է չանցնել օգուտի և վնասի բարակ սահմանը: Սուրճը պետք է օգտագործել սահմանափակ քանակությամբ:

 

Աղբյուր` LADYNEWS.am