Մեծ Բրիտանիայում այսուհետ դիկլոֆենակ դեղահաբը կարելի է գնել միայն բժշկի դեղատոմսով: Պարզվել է՝ դեղորայքը բարձրացնում է սրտի խնդիրներ ունենալու հավանականությունը:
Այն պատկանում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքի խմբին: 2013-ին Օքսֆորդի համալսարանն առաջին անգամ ապացուցել է, որ նման դեղորայքը բարձրացնում է սրտի նոպաների և ինսուլտների հավանականությունը:
Իսկ վերջերս խնդիրներ առաջացրին նաև դեղորայքի ցածր դոզան և կարճաժամկետ օգտագործումը:
Վրեժ Հովսեփյան