Երեկ Դալաքյանի ասուլիսը ոչինչի մասին էր: Իհարկե կարելի է քաղաքական ճանապարհ ընտրել, բայց ակնհայտ մանիպուլացիաները հոգնեցնում են:

 


Ի՞նչ է նշանակում վերադասիս, տվյալ դեպքում նախագահին, 4 տարի չեմ տեսել: Վերադասը նշանակել է, իսկ եթե ենթական ոչ մի բողոք չի ներկայացրել, ոչ մի անգամ հանդիպում չի խնդրել, դա նշանակում է, որ աշխատանքը նորմալ է ընթացել, իսկ եթե պրոբլեմներ են եղել ու Դալաքյանը տեղյակ չի պահել, դա արդեն իր խնդիրն է:
Լավ, լրագրողը պրն. ընդդիմադիրին հարցնում է՝ 4 տարի ինչու եք աշխատել նախագահականում: Նրա պատասխանը ապշեցնում է:
Փաստորեն նա աշխատել է, նախագահականում, որպեսզի դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ կառուցվի, որպեսզի մարդիկ տնակներում չապրեն: Մի խոսքով ազգի մասին մտահոգ հալածյալ է եղել մենք չեն իմացել:

 


Թերևս մեկ հարց է առաջանում. Պրն. Դալաքյան, վե՞րք դպրոցների ու հիվանդանոցնորի կարիք այլևս չկա՞, տնակներում ապրող բոլոր ընտանիքներն էլ տուն ունե՞ն, դրա համար եք դուրս եկել նախագահականից:
Ինձ լուրեր են հասել, որ դեռ տնակներում ապրող մարդիկ կան ու համայնքներն ունեն հիվանդանցոների ու դպրոցների խնդիր, թերևս դուք Ձեր առջև դրած առաքելությունը չեք կատարել ու Ձեր այս քայլը քաղաքական ենթատեքստ ունի, ոչ թե ազգափրկիչ հերթական ծրագիրն է: Թե՞ քաղաքական ենթատեքստերը, որն են թույլ տվեք ինտրիգ պահել, ինչպես դուք էիք նշում:

 

Էդգար Խաչատրյան