Հա ասում եմ՝ ձեն չհանեմ, հա չի ստացվում: Ախր, Սփյուռքի նախարարությունն իր ամբողջ գոյության ընթացքում ապացուցեց, որ անիմաստ կառույց ա: Թե՞ ինչ-որ մեկին թվում ա, որ, ասենք, մշակույթի նախարարությունը ջահելներին «տուն կանչել» չէր կարող կամ, ասենք, օրինակ, Սոցապ և աշխատանքի նախարարը Սինգապուրի30 հոգանոց հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ավելի վատ կնայվեր: Հիմա էլ Կարինե Աճեմյանը հայտարարում ա, թե Սփյուռքի նախարարության ֆինանսավորումը պետք ա ավելացվի, քանի որ հայրենադարձության կազմակերպումն էժան գործ չէ: Լավ, էս մարդկանց էլ ո՞նց բացատրես, որ հայրենադարձությունը համոզելով չի արվում, որ երկրում պիտի էնպիսի սոցիալական ու տնտեսական միջավայր ստեղծել, որ մարդիկ իրենց կամքով դեսպանների ու հյուպատոսարանների դռները սկսեն կոտրել, թե բա՝ մեզ Հայաստան գնալու հնարավորություն տվեք: Պիտի տարատեսակ լֆիկների, կարամելների ու մնացած բոլոր բանկա-բութուլկեքի բերաններն էնպես ձգես, որ դրսից եկածն իմանա, որ չի քցվելու: Կա՞ն էդ պայմանները: Իհարկե ոչ: Իսկ եթե չկան, ապա ու՞մ համար ա Սփյուռքի նախարարությունը: Քանի՞ սփյուռքահայ գիտենք, որ հենց էդ կառույցի շնորհիվ կամ ջանքերով ա եկել Հայաստան բնակվելու: Չկա նման մեկը: Ու, հետևաբար, «վա՜յ, Սփյուռքը մեզ համար էնքան կարևոր ա» հուզաթաթավ տեքստերից պետք ա մեկընդմիշտ հրաժարվել ու արժանապատիվ գոյության հնարավորություններ ստեղծել նախևառաջ հայաստանաբնակների համար: Իսկ երբ էդ պայմանները լինեն, հավատացած եղեք, սփյուռքահայերին ո՛չ համոզելու, ո՛չ էլ դրա համար նախարարություն պահելու կարիք չի լինի:
Լևոն Սարդարյան