newmag-ը պատմում է երբևէ եղած և դեռ կիրառվող կտտանքների այն մեթոդների մասին, որոնք առաջին հայացքից թվում է' անմեղ կատակ են:
Մեկ անգամ չէ, որ սարսափ ֆիլմերում և դետեկտիվներում տեսել ենք մարդուն տանջելու և կտտանքների ենթարկելու պատկերավոր տեսարաններ: Դրանք կամ տանջելու կամ ցանկալի ինֆորմացիան կորզելու նպատակով են արվել: Հայտնի են հատկապես համակենտրոնացման ճամբարներում մարդկանց վրա սարսափելի փորձարկումների տեսարաններն ու խաղարկումները: Եվ մեր ենթագիտակցության մեջ արդեն ֆիքսված է, որ կտտանքները լի են արյունով և ցավով: Սակայն հաճախ կտտանքներն իրականացվում էին ավելի քան տարօրինակ մեթոդներով, որոնք առաջին հայացքից բավականին անմեղ են թվում:
Կտտանք ջրով` չինական մեթոդ
Հին Չինաստանում գտել էին մի մեթոդ, որը կիրառելու դեպքում ջրի միջոցով մարդուն խելագարության էին հասցնում: Մարդուն նստեցնում էին մութ ու ցուրտ սենյակում: Գլուխը ֆիքսում էին այնպես, որ չկարողանա այն շարժել: Այնուհետևզոհի վզին դանդաղ ջուր էին կաթեցնում: Մի քանի օրից զոհը սառում էր, կամ էլ կորցնում էր գիտակցությունը, քանի որ յուրաքանչյուր կաթոցն ուղեկցվում էր գլխում սարսափելի ձայնային արձագանքներով:
Սպիտակ կտտանք
Ինչու ծեծել մարդուն, նրա մարմնով բարձր լարման հոսանք անցակցնել և դիմել այլ անմարդկային մանիպուլյացիաների, եթե կարելի է նրան ուղղակի փակել սպիտակ սենյակում: Այո, հենց այդպես, գոյություն ունի, այսպես կոչված, սպիտակ կտտանք: Զոհին փակում են լավ լուսավորված սենյակում, որտեղ ամեն ինչ` պատերը առաստաղն ու հատակը սպիտակ է: Նրան կերակրում են սպիտակ բրնձով, որը մատուցում էին սպիտակ ափսեի մեջ: Ստիպում էին կարիքները հոգալ սպիտակ տարայի մեջ: Թվում է թե անմեղ մեթոդ է, բայց այն տասյնակ մարդկանց է խելագարության հասցրել:
Սառը բանտախուց:
Կտտանքի այս մեթոդն ուղղակի պաշտում են հատուկ գործակալները: Մարդու վրա սառը ջուր են լցնում և մտցնում են մի բանտախուց, որտեղ օդորակիչն աշխատում է ամբողջ հզորությամբ: Այս կտտանքը կարող է անվերջ շարունակվել: Հայտնի է մի դեպք, երբ մի վիետնամցի սպայի այս կերպ տանջել են 4 տարի:
Ղդիկով կտտանք
Չէ, ձեզ չթվաց: Այն իսկապես գոյություն ունի, ընդ որում շատ լուրջ գիտական հիմնավորումներով: Այն շատ անգամ ավելի էֆֆեկտիվ է, քան ցավի մջոցով ինֆորմացիա կորզելու փորձերը: Եթե մարդուն բավական երկար ժամանակ խուտուտ են տալիս, նրա մոտ առաջանում է շնչառական մկանների սպազմ, որը բերում է շնչահեղձության: Եթե զոհը ողջ է մնում, նրա մոտ բարձրանում է նյարդային զգայունությունը, և անգամ թեթև դիպչելու դեպքում, նրա մոտ անտանելի ցավեր են սկսում: Կտտանքի հիմնական զենքը կոշտ փետուրներն էին: Հաճախ օգնության էին հասնում նաև կենդանիները, որոնք լիզում էին մարմնի ամենազգայուն հատվածներում քսած քաղցր հյութը: Հիմնական կետերն էին պտուկները, ոտնաթաթերը և կողերը: Իսկ Հին Հնդկաստանում ավելի կրեատիվ մեթոդ կար: Տղամարդու առնանդամին կամ կնոջ պտուկին հնդկական ընկույզի փոշի էին լցնում և նրա վրա տեղավորում մի փոքրիկ բզեզի: Որպես կանոն, ընդամենը մի քանի րոպեից զոհը խոստովանում էր այն, ինչ հնարավոր է խոստովանել ընդհանրապես, միայն թե միջատին հեռացնեին իրենց մարմնից:
Երաժշտական կտտանք
Գուանտանամո բանտն ԱՄՆ-ում հայտնի է ոչ միայն նրանով, որ այնտեղ պահում են ահաբեկչության մեջ մեղադրվողներին, այլ նաև նրանով, որ այստեղ մահմեդականներին տանջում են երաժշտությամբ: Մարդու իրավունքների համաշխարհային դեկլարացիայի ընդունման 60-ամյակին հրապարակվել էր 33 երաժշտական ստեղծագործություն, որի միջոցով տանջում են մահմեդականներին: Իսլամական Արևելքում ոչ ոք երբեք չի լսել այնպիսի կատարողների մասին, ինչպիսիք են Էմինեմը, AC/DC-ին և Մետալիկան, այդ պատճառով, լսելով այդ ստեղծագործությունները իսլամական ահաբեկիչների մոտ իսկական շոկ է սկսվում: Ինչպես վստահեցնում են բանտարկյալները, իրենց թվում էր, որ երգի մեջ հնչող ձայները, դրանք շայթանների (դժոխքի դևերի) ձայներն են: Այս փաստը հաշվի առնելով` ռուսական ոստիկանությունը նույնպես սկսեց նմատաիպ էքսպերիմենտ արեց, պարզապես ռեփի և ծանր ռոքի փոխարեն ռուս բանտարկյալները ստիպված էին լսել խորհրդային մուլտֆիլմերի երաժշտությունը:
Հ.Գ. ՀՀ շարքային քաղաքացին կտտանքի ենթական ոչ մի հանցագործություն չի արել, բայց երժշտական տառապանք կրում է ամեն օր, օրը մի քանի անգամ` երթուղային տաքսում, շուկայում, և անդուր հարևանի բաց պատուհանների պատճառով պարզապես տանը նստած:
Հեղինակ
Աղվան Ասոյան