Ադրբեջանը մոտակա ժամանակներս նախատեսում է ուղարկել առաջին երկու վագոնները 90 տոննա նավթային դիստիլյատով Հարավ-Արևմուտք միջանցքով:


Շուտով Աստարա կայարանից Բաթում են ուղարկվելու նավթային դիստիլյատով վագոնները, որոնք Աստարայի անցագրային կետ են հասել Իրանից բեռնատարների օգնությամբ: Բաթումիից այդ բեռը Սև ծովով հասցվելու է վերջնական սպառողին:Ադրբեջանը՝ՀՀ-ից իրանական բեռները դեպի իր ենթակառուցվածքներն ուղղելու ռազմավարությունից ելնելով ակտիվացնում է Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով տրանսպորտային միջանցքը, որը հետագայում կունենա ավելի մեծ թողունակություն՝ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգծային կապի ու Բաքու-Թբիլիսի-Կարսի գործարկումից հետո:Ադրբեջանը կապելու է Ծոցի երկրները՝արաբական հարուստ միապետությունները, ինչպես նաև Իրանը ՌԴ-ի, Հարավային Կովկասի ու հետագայում նաև սևծովյան երկրների հետո՝վրացական Բաթում ու Փոթի նավահանգիստներով:


Մինչ այդ, Աստանայում Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծերի ղեկավարները քննարկել են երեք երկրների տարածքով նավթամթերքների, ցորենի, մետաղների տեղափոխության համար նպաստավոր սակագների սահմանումը: Ադրբեջանը փորձում է դառնալ տարանցիկ միջանցք նաև Ղազախստանի ու Թուրքմենստանի համար՝լաստանավային կապով կապելով այդ երկրների Բաքվի միջազգային նավահանգստին, որտեղից էլ երկաթգծի մի ճյուղը տանելու է դեպի Վրաստան, Թուրքիա, Սև ծով, իսկ Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարության ավարտից հետո՝հաջորդ տարի, արդեն նաև դեպի Իրան, Իրաք ու Ծոցի երկրներ:

 


Ադրբեջանը վերածվում է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ տրանսպորտային խաչմերուկի, ինչն ազդելու է թե նրա տնտեսական՝ռազմական ներուժի վրա, թե աշխարհաքաղաքական դիրքի՝կարևորվելով Մոսկվայի, Թեհրանի, Պեկինի, Անկարայի, Թբիլիսիի, ինչպես նաև գլոբալ Արևմուտքի համար, քանի որ Արևմուտքի համար Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքն ունի գեոքաղաքական նշանականություն:


Բաքուն այս պարագայում երկար է մտածելու մինչ Ղարաբաղում լայնածավալ պատերազմ սկսելը, քանի որ հաշվի առնելով ՀՀ-ԼՂՀ զինված ուժերի տրամադրության տակ գտնվող ու անկախությանը նվիրված զորահանդեսին ցուցադրված զենքերի՝հրթիռային հնարավորությունները Ադրբեջանը դրսի հետ կապող ցանկացած լոգիստիկա՝երկաթգիծ, ավտոմայրուղի, նավթագազատար կարող է շարքից հանվել՝թե Վրաստան-Ադրբեջան, թե Իրան-Ադրբեջան, Ադրբեջան-ՌԴ երկաթգծերի ու ճանապարհների հատվածները՝իհարկե դրանց ադրբեջանական հատվածները:


Ադրբեջանը ցանկանում է նվազեցնել իր միակողմանի նավթային կախվածությունը՝հարյուր միլիոնավոր դոլարներ ներդնելով ենթակառուցվածքների արդիականացման մեջ՝Կովկասում լոգիստիկ կարևոր կենտրոն դառնալու համար: Իսկ լայնածավալ պատերազմը գերճշգրիտ զենքերի կիրառմամբ այդ միլիարդավոր դոլարները կզրոյացնեն ու Ադրբեջանը կդարձնեն ոչ թե տրանսպորտային-էներգետիկ, տարանցիկ միջանցք, այլ մի երկիր, որի տարածքով չի կարող անցնել ոչ մի բեռնատար, ոչ մի գնացք՝միջազգային հոսքերը Չինաստանի, Արևմուտքից, Իրանից ու ՌԴ-ից այլևս չեն անցնելու պերմանենտ պատերազմի մեջ գտնվող ու հարվածների վտանգի առջև կանգնած երկրի տարածքով: Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է ու Ղարաբաղում ընտրել է ոչ թե լայնածավալ պատերազմի, այլ հյուծիչ պատերազմի մարտավարություն՝դիվերսիոն հարձակումներ՝անօդաչուներ ու այլ տեխնիկայի կիրառմամբ, դիպուկահարների պատերազմ, խաղաղ բնակչության հրետակոծում՝այդ շրջանները հայաթափելու համար՝ապրիլյան պատերազմը դրա վառ ապացույցն է:


Ստեղծել ապրելու համար ոչ պիտանի, անընդհատ հարված ստանալու մթնոլորտ ու ստիպել արտագաղթել՝միլիարդավոր դոլարների զենքերի գնումն էլ նախատեսված է թե գումարներ լվանալու ու յուրացնելու, սեփական հասարակությունը ցուցադրելու, ինչպես նաև ՀՀ-ԼՂՀ սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշելու համար՝սոցիալական ու այլ նպատակների համար նախատեսված գումարները զենքերին ուղղելու ու տնտեսապես հյուծելու նպատակով: Ադրբեջանի համար Ղարաբաղում լայնածավալ պատերազմը տնտեսապես շահավետ չէ:

 

Արտյոմ Բալասանով