Վերջերս կամ որոշ ժամանակ առաջ ինչ-որ Անդրանիկ Նիկողոսյան հայտարարություն էր արել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է մտնի Ռուսաստանի դաշնության մեջ: Կյանքում չէի անդրադառնա նման հիմար մտքին ու միտք արտահայտողին, եթե այսօր չտարածվեր լուրը, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Անդրանիկ Նիկողոսյանից հետ է վերցրել իր նվիրած անվանական զենքը և մի շարք այլ անվանական նվերներ: Անդրանիկ Նիկողոսյանը ունի նաև «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալներ, սակայն ցավոք նախարարը իրավունք չունի այդ մեդալները հետ վերցնի:

 

Հիշեցնենք, որ ժամանակին , երբ լուրեր տարածվեցին, որ ցանկանում են Նիկողոսյանից հետ վերցնեն նրա մեդալները ու այլ պետական նվերները, նա հայտարարել էր, որ իրենից դրանք վերցնել հնարավոր չէ: Փաստորեն լավ էլ հնարավոր էր, սպասենք մնացած նվերների հետ վերադարձին: Հետագայի համար ականջներիս օղ անել է պետք, որ ամեն գրասենյակ ունեցողի պետք չի մեդալներ ու նվերներ բաժանել:

 

Աշոտ Ասատրյան