Պետերբուրգում տեղի է ունեցել ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը, որտեղ կարևոր մեսիջներ հնչեչին, որոնք կարող են փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում ևԿովկասում:
Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են վերականգնել ռազմավարական մեծ կարևորություն ունեցող տնտեսական խոշոր նախագծերը՝Հարավային հոսք գազամուղի և Ակկույու ատոմակայանի շինարարությունը: Հայտարարություններ հնչեցին առևտրա-տնտեսական կապերի մինչճգնաժամային մակարդակի հասցնելու մասին:
Երկկողմ հարաբերությունները կարծես թե բարելավման լավ միտումներ ունեն՝նախագահների մակարդակով հայտարարվում է վերոնշյալ տնտեսական խոշոր նախագծերի կյանքի կոչման հստակ դիրքորոշման մասին,սակայն կարելի է արդյոք խոսել, որ ՌԴ-ը և Թուրքիան դառնալու են ռազմավարական դաշնակիցներ քաղաքական, աշխարհաքաղաքական մակարդակում: Իհարկե՝ոչ:
ՌԴ-ը և Թուրքիան միմյանց հակասող դիրքորոշումներ ունեն Սիրիայում՝Անկարան ձգտում է ու տարիներ շարունակ զինում է սիրիական ընդդիմությանը Ասադին տապալելու համար, իսկ իսլամիստների իշխանության գալը նշանակում է ՌԴ-ի ռազմակայանների ու ներկայության զրոյացում Սիրիայում ու Մերձավոր Արևելքում: Թուրքիան հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ ու իր տարածքում ունենալով ԱՄՆ-ի ռազմակայան ինքնաբերաբար ՌԴ-ի ԳՇ-ի կողմից համարվում է հավանական հակառակորդ՝ռուսական միջուկային զենքն ուղղված է Ստամբուլին ու Անկարայի, իսկ դա նույնպես խոսում է խրամատների տարբեր կողմերում գտնվելու մասին:Ղրիմի թեման շատ ցավոտ է Թուրքիայի համար՝այդ երկրում բնակվում է Ղրիմի թաթարների ստվար համայքն, նրանք հակառուսական են տրամադրված,իսկ Անկարան աջակցում է Մեջլիսին, որոնց ղեկավարները պերսոնա նոն գրատա են ՌԴ-ում: Ղրիմի թաթարների գործոնը Անկարան շարունակելու է օգտագործել, սակայն ոչ այնքան բացահայտ՝այլ Ուկրաինայի միջոցով, որի հետ Թուրքիան բազմաթիվ տնտեսական և այլ ծրագրեր է իրականացնում:
ՌԴ-ը և Թուրքիան հակասող շահեր ունեն նաև Կովկասում՝Անկարան պանթուրքիստական, պանիսլամական գաղափարներ է տարածում Հյուսիսային Կովկասում՝սեփական երկրի տարածքում ունենալով Հյուսիսային Կովկասի ժողովուրդների համայնքներ, ինչպես նաև soft power է օգտագործում ՌԴ-ի բազմաթիվ թյուրքական շրջաններում՝Կովկասից մինչև Թաթարստան ու Յակուտիա: Թուրքիան կառուցում է ՌԴ-ը շրջանցող գազանավթամուղեր՝Ադրբեջանից, որոնց հետագայում կմիանան նաև ղազախական ու թուրքմենական էներգակիրները, ինչպես նաև Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով դուրս է գալիս Կասպից ծովի ու թյուրքախոս Կենտրոնական Ասիա՝Թուրան և հաշվի առնելով Էրդողանի նեոօսմանական, պանիսլամիստական ու պանթուրքական ուղենիշները Մոսկվան ու Անկարան հակասական, մրցակցող շահեր են ունենալու նաև Կենտրոնական Ասիայում՝այդ երկրների մեծ մասը ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ են, ինչպես նաև թյուրքախոս երկրների կազմակերպության:
Թուրք-ադրբեջանական տանդեմը շրջափակման մեջ է պահում ՌԴ-ի ռազմավարական դաշնակից ՀՀ-ին, բացահայտ ռազմական ագրեսիայի է դիմում ԼՂՀ-ի դեմ:
Այսպիսով, ՌԴ-ի ու Թուրքիայի տնտեսական հարաբերությունները վերելք են ապրելու՝երկրները զգում եմ միմյանց կարիքը՝ռուսական էներգակիրները Թուրքիայի աճող տնտեսության համար կենսական նշանակություն ունեն, ՌԴ-ը էլ՝Արևմուտքի պատժամիջոցների, նավթի գների ու ռուբլու արժերկման ֆոնին կարիք ունի թուրքական 80 միլիոնանոց շուկայի: Տնտեսական շահերն այս պարագայում վեր են դասվելու աշխարհաքաղաքական հակասություններից, սակայն դա նույնպես կրելու է կարճաժամկետ բնույթ՝Ղարաբաղում պատերազմը,որին մի կողմից կմիջամտի ՀՀ-ը՝ՌԴ-ն էլ այսպես թե այնպես պաշտպանելու է դաշնակցին,իսկ խրամատի մյուս կողմում հայտնվելու է Ադրբեջանն ու Թուրքիան՝Հարավային Կովկասում Մոսկվան ու Անկարան կարող են սկսել proxy war:
Արտյոմ Բալասանով