Հաց տանողին դատելը դա ոչ հային , ոչ առավել ևս քրիստոնյաին հարիր չէ: Եթե տարիներով շատ հետ գնանք, ապա առաջին անգամ Քրիստոսը սոված մարդկանց հաց բաժանեց, որպեսզի սովից չմահանան: Կարևոր չէր ովքեր էին այնտեղ, բոլոր սուրբ չէին ու բոլորը անմեղ չէին, առավել ևս հաց ուտողների մեջ էր նաև Հուդան, ով հետագայում պետք է դավաճաներ Հիսուսին: Դրանից հետո հացը համարվեց , որպես սրբություն: Պատերազմների ժամանակ զինվորները հաց էին տալիս գերիներին, անկախ պատերազմի արդյունքից կամ գերու կարգավիճակից մի կտոր հացը անպայման տալիս էին:
Արցախյան պատերազմի ժամանակ մեր զորքը , սեփական բերանից կտրում ու ազերի գերիներին հաց էր տալիս: Արցախի հերոս Դուշման Վարդանը, ով հաղթանակի սիմվոլներից մեկն է, իր ու իր ընկերների հացից բաժին էր տանում սարերում պախկված ադբեջանցի կանանց ու երեխաներին:
Պատմության մեջ ցանկացած հաց հասցնող հարգանք է վայելել, մանավանդ նա ով իր բերանից կտրել ու տարել է ավելի վատ վիճակում գտնվողին օգնել է: Հաց տանողին դատելուց հետո, վաղը քո համար հաց բերող չի լինելու:
Աշոտ Ասատրյան