Հայաստանը կանգնած է ճակատագրական ճամփաբաժանի առջև և պետք է իր ընտրությունը կատարի: Խնդիրը չի սահմանափակվում նրանով, թե ինչպես կպարպվի գործող իշխանության և Սասնա ծռերի ուժային դիմակայությունը՝ ծայրահեղ կարևոր է այն, թե կատարվածի արդյունքում արդյոք տեղի կունենա քաղաքական մոտեցումների վերանայում: Մտահոգիչ է, որ դիմակայության կողմերի միջև, կարծես, երկխոսությունը չի ստացվում, ինչը հղի է իշխանության կողմից ուժային միջոցների կիրառման վտանգով:

 

Չեմ բացառում նաև, որ կլինեն ազդեցիկ արտաքին դերակատարներ, ովքեր կաշխատեն ուժի կիրառմանը այլընտրանքային սցենարների գործադրումը կանխել: Դատելով մեր ուժայինների գործողություններից, նրանք փորձում են այժմ հոգեբանորեն ընկճել ապստամբներին և համոզել նրանց, որ միակ խելամիտ ելքը՝ առանց նախապայմանների զենքը վայր դնելն ու իշխանություններին հանձնվելն է: Դրան հակառակ, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներն արդեն հնչեցվել է բանակցողների հատուկ խումբ ձևավորելու առաջարկ, որը բաղկացած կլինի տարբեր մասնագետներից և կկարողանա չեզոք դիրքերից խոսել ինչպես ապստամբների ու իրենց քաղաքական առաջնորդների, այնպես էլ իշխանության ներկայացուցիչների հետ:

 

Արման Մելիքյան