Ֆրանսիայում' Twiter սոցիալական ցանցում, արդեն քանի օր է ընթանում է նոր շարժում կանանց մարմնի մազածածկույթները պահպանելու ուղղությամբ:
Քննարկումներում նշում են, որ բոլոր կանայք, որոնք ցանկանում են միանալ այս շարժմանը և օժանդակել այդ գաղափարին, պետք է իրենց գրառումներում նշեն #LesPrincessesOntDesPoils հեշթեգը, որը նշանակում է. <<Եվ արքայադուստրերն էլ մազեր ունեն>>: Հետաքրքիր է, որ մեկ օրվա ընթացքում նման հեշթեգով հայտնվեց 25000 գրառում:
Նախաձեռնության հեղինակը 16-ամյա ֆրանսուհի Ադել Լաբոն է: Այս շարժումը նա սկսել է նախաձեռնել դպրոցում առաջացած խնդիրների պատճառով, որտեղ նա արժանացել է հասակակիցների ծաղրանքին մարմնի մազածածկույթները չսափրելու պատճառով:
Այդ նախաձեռնությանը հավանության են արժանացրել և նման կանանց իրավունքները պաշտպանել այնպիսի հեղինակություններ' ինչպիսիք Մայլի Սայրուսն ու Մադոննան են:
Դե ինչ, վերադառնում ենք անցյալ դարի 60-ական թվականները…Կամ գուցե նախնադար…Չնայած հավանաբար դա խիստ անձնական խնդիր է ու պետք չէ ծաղրել կամ առավել ևս չարախնդալ…
Ռոբերտ Մելքոնյան