Ինչպես հայտնի է, տարվա շոգ ժամանակ սրանում են սրտանոթային հիվանդությունները:Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի մասնագետները խորհուրդ են տալիս ամռանը մեծացնել այն մթերքների օգտագործումը, որոնք ընդունակ են բնական ճանապարհով նպաստել սիրտ-անոթային համակարգի նորմալ աշխատանքին:
Մաղադանոսի հյութը նպաստում է ճնշման նվազեցմանը: Լոլիկի մեջ պարունակվող մագնեզիումն ամրացնում է սրտամկանը, իսկ լիկոպինը անոթների վրա խթանող ազդեցություն է գործում:
Կաղամբը պարունակում է C վիտամին և բջջանյութ: Այն մաքրում է անոթները և դուրս բերում ճարպն ու թույները:
Ծիրանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչը կարևոր է սրտի համար: Ծիրանի հյութը նվազեցնում է ճնշումը, սակայն մրգային շաքարի բարձր պարունակության պատճառով չարժե ծիրանի հյութ խմել օրը 2 բաժակից ավելի:
Մուգ խաղողը հարուստ է վիտամիններով և նպաստում է օրգանիզմից հեղուկի հեռացմանը: Բժիշկները նույնպես խորհուրդ չեն տալիս խմել մեծ քանակությամբ խաղողի հյութ՝ շաքարի մեծ քանակի պատճառով:
Վրեժ Հովսեփյան