Բնական սուրճը պաշտպանում է սիրտը առիթմիայից (սրտի մկանների կծկումների նորմալ ռիթմի խախտում): Քայզերի (Քալիֆորնիայի նահանգ) հոսպիտալի հետազոտողները մասշտաբային փորձարկում են իրականացրել, որպեսզի հաստատեն առույգացնող ըմպելիքի բարենպաստ ազդեցությունը:
Գիտնականները վերլուծել են 18-90 տարեկան ավելի քան 130 հազար հիվանդների տվյալները եւ պարզել, որ օրական 4 բաժակ սուրճը առիթմիայի ի հայտ գալու ռիսկը նվազեցնում է 18 տոկոսով: Հետազոտության մասնակիցները, որոնք օրական 1-3 բաժակ սուրճ են խմում, առիթմիայի ի հայտ գալու ռիսկը կրճատվել է 7 տոկոսով
Բժիշկները խորհուրդ են տալիս բուրավետ ըմպելիքը խմել չափավոր եւ այդ դեպքում գլխավոր մկանների աշխատանքի խախտումներ չեն լինի:
Վրեժ Հովսեփյան