Մեր հասարական հոգեբանության, թերևս, ամենախոցելի կողմն առնչվում է վաղվա օրվա հետ կապված անորոշության հետ:
Աշխատանք ունենալու - չունենալու, պատերազմի վերսկսման հնարավորության, դրամի արժևորման կամ արժեզրկման, ԵՏՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների և այլ երևույթների հետ կապված անպատասխան հարցերի շարանը ստեղծում են ոչ միայն անորոշություն առ ապագա, այլև՝ վախ և տագնապ:
Լավ կլիներ, որ պետական ինչ-որ մարմին խոսեր թեկուզ մոտակա ապագայի կանխատեսելի լինելու և սոցիալական երաշխիքների մասին:
Թե չէ ո՞վ է ասել, որ վաղվա օրվա հետ կապված անորոշությունը չի կարող արտագաղթի պատճառ դառնալ:
Մովսես Դեմիրճյան