Պատմականորեն արժանապատվությունը եղել է բարձրագույն արժեք: Վերջինիս համար մարդիկ անգամ կյանք են զոհել դուելների ժամանակ: Ամենավառ օրինակը Տրոյայի գահաժառանգ Հեկտորի և Աքիլլեսի մենամարտն է Տրոյայի պարիսպների մոտ: Հասարակ զինվորը մարտահրավեր էր նետել մի ամբողջ թագավորության գահաժառանգի, որն այնքան արժանապատվության զգացում ուներ, որ ընդունեց այն: Կարող ե՞ք պատկերացնել այսօրվա արժեքներով մարդիկ ինչպես կվարվեին. կամ կնետահարեին Աքիլլեսին պարիսպներին չհասած, կամ էլ լավագույն դեպքում կձերբակալեին, իսկ Աքիլլեսին անգամ մատով չդիպան, երբ սպանեց Հեկտորին ու դիակն իր հետ տարավ:

 


Արժանապատվությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն ամրագրված է նաև մեր Սահմանադրությամբ: Բայց դեռևս մեծամասնության խեղված արժեքային համակարգին խորթ է այս վեհ զգացումը, որը զոհաբերվում է հանուն խիստ ժամանակավոր «ձեռքբերումների»: Ես հավատում եմ, որ նոր սերունդը դիմադրելու է հանուն փողի կամ իշխանության փչանալու գայթակղությանը, քանզի հեռու չէ սերնդափոխությամբ արժեքային հեղափոխությունը, և ովքեր ժամանակին կուլ են գնացել կեղծ պատրանքների, ստիպված անջնջելի խարանով քարշ են տալու իրենց ստոր գոյությունը:
Հ. Գ. Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր արժանապատիվ հայորդիներին:

 

Վահե Դանիելյան