Ո՞վ է տեսել մի երկիր, որն անկախություն հռչակելուց հետո, իր բոլոր նախագահների ստոր դավաճանությամբ, «անշրջելիորեն» ետ խծկվի այն կայսրության կազմում, որից անկախացել է: Որի վզին հարկադրաբար փաթաթված անվերջանալի պատերամը շարունակվում է անգամ «զինադադարից» հետո և խլում բազմաթիվ մատղաշ կյանքեր:

 


Պատերազմ, որն ամբողջովին ուղղորդվում է կայսրության կողմից, իր դրածո հանցագործների միջոցով: Որտեղ չեն գործում միջազգային օրենքները, որոնք գերակա են ներքին «չեղած օրենքներին», որտեղ ամեն բան որոշում են տերերն ու իրենց ստրուկները:
Ի՞նչ երաշխիք կա, որ նրանք հանուն իրենց իշխանության, ևս 25 տարի չեն երկարաձգի «պատերազմ» կոչվող այս արնախում սպանդը, որն իր տևողությամբ գերազանցում է բոլոր համաշխարհային պատերազմները միասին վերցրած:

 


Սթափվի՛ր հայ ժողովուրդ, մենք փորձարկումների տակ դրված ճագարներ չենք, հազարամյակների խորքից եկող ժողովուրդ ենք, պատմությունը մեզ չի ների...

 

Արմեն Զատիկյան