Ռուսաստան-Թուրքիա լարված հարաբերությունները լուրջ հարված էին հասցրել Թուրքիայի տնտեսությանը: Զբոսաշրջության աշխարհի ամենատարածված երկրների ցանկում 6-րդ հորիզոնական զբաղեցնող Թուրքիան կամաց-կամաց գլորվում էր դեպի անդունդը: Մի կողմից ռուսների խռովքը, որը արտահայտվել էր նաև զբոսաշրջիկների այցելության սահմանափակմամբ, մյուս կողմից ահաբեկիչների իրականացրած տեռորիստական գործողությունները ստիպեցին, որ այս տարի Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը կրճատվի գրեթե 40%-ով: 2014 թվականին Թուրքիայում հանգրվանել և իր հանգիստն է կազմակերպել 37 մլն զբոսաշրջիկ, որոնցից 4,5 միլիոնը ռուսներն են եղել:

 


Երկրի բյուջեն լցնելու ամենահեշտ և արդյունավետ միջոցներից մեկը' զբոսաշրջությունը, կատարյալ ֆիասկո էր ապրում, իսկ Էրդողանի առջև երկու դուռ կար, մեկի վրա գրված էր հպարտություն և ինքնասիրություն, մյուսի վրա գրված էր երկրի տնտեսություն աճ' պետական շահ: Դռների ընտրության հարցում, որքան էլ որ զարմանալի է, փառասեր Էրդողանը նախընտրեց պետական շահը և կատարաեց 2 կարևորագույն քայլ' ներողություն խնդրեց Պուտինից և ակտիվ կերպով սկսեց երկրում ձերբակալություններ իրականացնել, որոնց թիրախում տեռորիստներն էին: Այդ քայլով Էրդողանը ապահովեց երկրի տնտեսության կենսունակությունը, բայց մեկ այլ հարց կա, որ լուրջ մտորումների մեջ կգցի Էրդողանին և շատ հնարավոր է, որ առավել վտանգավոր լինի, քան Ռուսաստանի հետ ընդարումը:

 

Բնականաբար ԱՄՆ-ին դուր չի գա Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը և Թուրքիայի վրա ազդեցությունը չկորցնելու համար, նմանատիպ ինչու չէ նաև առավել դաժան պատժամիջոցների կարող է դիմել նաև ԱՄՆ-ն, ինչը տարածաշրջանում լարվածություն կստեղծի: Դժվար ԱՄՆ թույլ տա Թուրքիային, որպեսի այն համալրի ռուսական կայսերական հավակնությունների շրջանակը, իսկ այդ պարագայում ի՞ նչ կառաջարկի ԱՄՆ Թուրքիային, այս մերձեցումը խաթարելու նպատակով, դեռ պարզ չէ: Թուրքիայի նման «դաշնակցին» ԱՄՆ երբեք ու երբեք «անկախություն» չի տա' սեփական նախաձեռնությամբ լուրջ գործընթացներում որոշումներ կայացնելու համար:
Էրդողանի հունցած այս խմորը դեռ շատ ջուր կքաշի:

 

Աշոտ Եսայան