Վերին Լարսի անցակետի հերթական անգամ փակվելը ամենավատ լուրն էր, ինչը կարող էր լինել արտահանման ակտիվ սեզոնին: Ճիշտ է՝ նախորդ տարիների համեմատ, կառավարությունը այլընտրանքային լուծումներ գտավ, մասնավորապես ապրանքները ծովային ճանապարհով տեղափոխելու համար, այնուամենայնիվ, փոքր խմբաքանակով ապրանքներ արտահանողների համար, դա իսկապես մեծ խնդիր է:
Մեկ այլ խնդիր, որը օպերատիվությամբ լուծվեց, դա ռուս-վրացական անցակետի ռուսական հատվածում գտնվող Հայաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձն էր, որը կարգավորվեց Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետների պայմանավորվածության արդյունքում:
Այսօր արդեն երկու երկրների արտակարգ իրավիճակների գերատեսչությունները տեղեկատվություն տարածեցին, որ այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել ՀՀ 156 քաղաքացի:
Անկախ այս կամ այն լուծումներից, Հայաստանից Ռուսաստան անվտանգ ու քիչ ծախսատար ճանապարհի հարցը մնում է ակտուալ:
Նարեկ Պողոսյան