Տնտեսության զարգացման գրավականներից մեկը կարելի է համարել ճյուղերում արտադրությանն ուղված ներդրումները:
Հայաստանում վերջին տարիներին բացվել են տարբեր տեսակի արտադրություններ: Եվս մեկը շուտով կմեկնարկի Գյումրիում: Խոսքը գնում է տեքստիլի նոր գործարանի մասին, որտեղ կբացվի 400 նոր աշխատատեղ:
Այս պահին քաղաքում ընդանում են շինարարական աշխատնանքները, որին ներգրավված է 80 աշխատող:
Գործարանը ունենալու է 10 մասնաճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ մոտ 100 աշխատող: Ընդանուր առմամբ ներդրումները կկազմեն մոտ
2.4 միլիոն եվրո:
Ընկերության արտադրանքի արտահանման թիրախում կլինի Եվրոպան:Այն բացառիկ է իր տեսակի մեջ, քանի որ կլինի մեր երկրում առաջի գործարանը ԽՍՀՄ-ից հետո, որ թելից մինչև տեքստիլ ցանկացած իր կարող է արտադրել:
Վլադ Կարախանյան