Իտալական Կոմոյում գտնվող թատրոններից մեկի շենքի քանդման աշխատանքների ժամանակ իսկական գանձ է հայտնաբերվել: Խոսքը մի քանի միլիոն եվրո արժողությամբ, 5-րդ դարին թվագրվող ոսկյա մետաղադրամների մասին է:
Իշխանությունների համաձայն՝ հռոմեական մետաղադրամները մանրակրկիտ կուսումնասիրվեն ու կուղարկվեն թանգարան:
«Իհարկե, մենք չենք կարող խոսել հայտնաբերված նմուշների հստակ գնի մասին, սակայն ակնհայտ է, որ սա բացառիկ հայտնագործություն է ու ըստ այդմ՝ չափազանց արժեքավոր»,-նշել է հնագետ Լուկա Ռինալդին:
Այժմ իշխանությունները դադարեցրել են շենքի քանդման աշխատանքները, որպեսզի տվյալ տեղանքում գործի անցնեն հնագետները: