16 մայիսի, Վիեննա։
Ջոն Քերրին Սարգսյանին և Ալիևին.
- «Անհրաժեշտ է զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի շուտափույթ ներդրում։»
3 ժամ անց.
Լավրովի, Քերրիի ու Դեզիրի հայտարարությունը.

 


«Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ։»
Մայիսի 20։ Հեռախոսազանգ Ջո Բայդենից Սարգսյանին և Ալիևին.
-«Կարևոր է Վիեննայում մայիսի 16-ին ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:»
Նույն օրը՝ Սարգսյանը Մեդվեդևին.
-«Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի ռեժիմի խախտումների մշտադիտարկում անցկացնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու վերաբերյալ:»
Հունիս 20, Սանկտ Պետերբուրգ։

 


Սարգսյանը՝ Պուտինին.
-«Ուրախ կլինենք, որ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծվեն»։
Ժամեր անց Պուտին, Սարգսյան, Ալիև հայտարարության հիմնական թեզը։
«Նախագահները համաձայնեցին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը»:

 


Ստացվում է, որ ձևի առումով Ալիևը բանակցում է, բովանդակային առումով ամիսը մեկ դիրքորոշում է փոխում, որ գործընթացը դոփա տեղում։ Ակնհայտ է, Ալիևը խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու նպատակ չունի։
Ի դեպ, այդպիսի մեխանիզմների ներդրման վերաբերյալ կողմերը պայմանավորվել են դեռևս 2011թ.-ին, իսկ Ալիևն անընդհատ խուսափում է դրանից։

 

Սուրեն Սարգսյան