2016-ի հունվար-մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա առաջին 5 ամիսների համեմատ աճել է 5,5 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: Աճի այս ցուցանիշն արձանագրվել է հիմնականում արդյունաբերության եւ ծառայաությունների ոլորտների աճի շնորհիվ:

 


2016-ի առաջին 5 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 8,8 տոկոսով, ծառայություններինը՝ 8,6 տոկոսով, գյուղատնտեսությանը՝ 4,7 տոկոս: Անկում է արձանագրվել շինարարությունում՝ 7,9 տոկոսով եւ շատ չնչին անկում՝ առեւտրում՝ 0,1 տոկոսով:

 

Մանե Զաքարյան