Հայաստանի տնտեսության ճյուղերից 2016-ի հունվար-մարտին աճ են արձանագրել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ծառայություները, իսկ անկում' առեւտուրը եւ շինարարությունը:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 5,5 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում, արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 8,9 տոկոսով, գյուղատնտեսությանը՝ 3,3 տոկոսով, ծառայություններինը՝ 9,6 տոկոսով: Շինարարությունում անկումը կազմել է 2,2 տոկոս, առեւտրում՝ 1,1 տոկոս:
Մանե Զաքարյան