Արդեն ոչ պաշտոնապես սկսվել է նախընտրական քարոզարշավը։ ԱԺ նիստերից դա ակնհայտ երևում է։ Էս մի քանի ձերբակալություններն ու իբր «բյուջեի խնայողությունն» էլ դրա շարունակությունն էր.... Հիմա «ընդդիմությունը» ավելի կլաչառանա։ Իսկ իշխանությունները...

 

Իշխանութնունները կսկսեն օգտագործել տարբեր մեթոդներ։ Օրինակ՝ կհայտարարվի մի վատ իրադարձության մասին, հետո իշխանությունները կասեն «սիրուն չի» ու կհաճոյանան ժողովրդին, մի քանի «ատելի» պաշտոնյաներ ժամանակավորապես կփոխվեն, լույսը կէժանանա 2,58 դրամով, ընտրությունների նախաշեմին մի ուրիշ բան էլ կէժանանա մի քանի լումայով, շուտվ բոլորիս հայաթներում ասֆալտը կթարմացվի, շենքերի մուտքերն ու ցուցանակները կթարմացվեն, ձեզ կզանգի ձեր պաշտոնավոր բարեկամը կամ իրա կինը, ով նախորդ անգամ զանգել էր նախորդ ընտրություններից առաջ ու կասի, որ հա ուզում էին գալ ձեր տուն, բայց չէր ստացվում, բայց հաստատ գալու են, պետական հիմնարկներին ուղղված ձեր 100 տարվա դիմում-նամակների պատասխանները շուտով կստանք, հայաթների աշխույժ տղերքը կսկսեն ձեր առողջությամբ հետաքրքրվել, իսկ հայաթի պաշտոնավորը ձեզ բարևելուց թաքուն կհետաքրքրվի թե քանի հոգով եք տանը ապրում, մի օր էլ բակում խորոված-բան կանի ու սաղի հետ ջան-ջիգյար կլինի, համատիրության նախակեն մի հատ կֆռֆռա բոլորի տներով ու կհիշացնի մեր «հոգատար» իշխանությունների մասին... երկաաաար կարելի է շարունակել այս կրկեսի նկարագրությունը՝ ըստ ոլորտների, բնակավայրերի և այլ, բայց չչարաշահեմ ֆբ տրված հնարավորությունները։

 


Ասածս ինչ է, ով մի անգամ խաբում է, ամոթ խաբողին, ով երկու անգամ է խաբում, ամոթ խաբվողին։ Էլի կուտը չուտեք, 5000 դրամը վերցնեք ու հետո գլխներիս սրտացավ հայրենասեր խաղաք, ու էշավարի ձեզ չարդարացնեք, թե մեկա բան չէր փոխվելու։ էդ 5000 դրամը ամեն օր քթերիցդ էր գալիս... էս օրերդ հիշեք... Չնայած՝ ում ինչ ես ասում...

 


Գևորգ Նալբանդյան