19- ամյա զինծառայող Հովհաննես Պողոսյանի առողջական վիճակում 1 ամիս անց դրական տեղաշարժ կա:
Մայիսի 13-ին գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած զինծառայողի բուժման հարցում նույնիսկ բժիշկներն էին թերահավատ, սակայն Հովհաննեսը կարողացավ ապացուցել որ իր համար անհնարին ոչինչ չկա։
Հովհաննեսն այսօր արդեն մերսման կուրս է անցնում։ Հովհաննեսը ցավ է զգում, ինչը նշանակում է՝ զգայարանները գործում են։ Նախօրեին Հովիկն վիրավորվելուց հետո առաջին անգամ սեղմել է մերսող բժշկի ձեռքը:
Առողջություն քեզ զինվոր ջան !!!
Գրիգորյան Ժորա