![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/blogs/93240.png&w=300&h=200&mt=1648665983)
Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձ շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի բժշկական հաստատություններում։ Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի Ֆեյսբուքի էջում:
«Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։
Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր»,- նշված է գրառման մեջ։