Ռուբենն այժմ վերականգնողական բուժում է ստանում, մերսում են ձեռքերը, ոտքերը, Ռուբենի մոտ այժմ ամեն ինչ նորմալ է:
Ռուբենը ծանր վիրավորում էր ստացել ողնաշարի մասում ու նրա վերջույթները հիմա գրեթե անշարժ են: Սակայն գերմանացի բժիշկները, ծանոթանալով Ռուբենի փաստաթղթերին, ասել են, որ ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի գոնե մասամբ վերականգնել վերջույթների շարժունակությունը ու օգնել, որ Ռուբենն ավելի ինքնուրույն դառնա: Հայ բժիշկը, որը Ռուբենին մերսումներ է անում, նույնպես ասում է, որ հույս կա՝ նա վստահ չէ, որ Ռուբենի ոսկրածուծն ամբողջովին կտրված է, քանի որ բուժակարգերի ընթացքում զգում է արձագանք նրա նյարդային համակարգի կողմից:
Ժորա Գրիգորյան