Թալիշի դիրքերում ապրիլյան պատերազմի ժամանակ նկարահանված տեսանյութը տարածում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները: Եթե մեր պարագայում, որոշները դա տարածում են անհանգստության համար, որոշները ապացուցելու համար, որոշներն էլ ուրիշ շահեր ունեն դրա մեջ, ապա ադրբեջանական այդ քարոզը գետնին է տապալում Իլհամ Ալիևի երկու ամսվա կատարած աշխատանքը:
Տվյալ տեսանյութում պարզ երևում է, որ ապրիլի պատերազմը սկսել են ազերիները՝ մեծաքանակ զորքով հանկարծակի հարձակվելով, իսկ Իլհամի լռիվ հակառակն էր պնդում: Այդ տեսանյութը , եթե միջազգային հանրությունը լավ ուսումնասիրի , ապա Ադրբեջանին պետք է ստիպի,որպեսզի հեռանա այն դիրքերից, որոնք կարողացել է վերցնի մեկ ամսվա ընթացքում:
Որպես կանոն Ալիևը և իր լրատվականները օր առաջ պետք է հերքեին այդ տեսանյութի տեղեկությունը, բայց որոշ անուղեղ ազերիները շտապեցին ուրախանալ և ջուրը գցեցին իրենց նախագահի արածը:
Աշոտ Ասատրյան