Ռուսների հանդեպ առանձնապես սեր չունեմ ու շատերի նման սերտ կապեր չունեմ ՌԴ դեսպանատան ու ռուս քաղաքական շրջանականների հետ, բայց էս ՀՕՊ համակարգերի համագործակցության պայմանագրի մասով էդքան էլ համամիտ չեմ «օդ ծախելու» խոսակցություններին ավելին թեման համարում եմ ուռճացված ու ուղորդված... Աշխարհի բոլոր պետությունների մեջ կա նմանատիպ համաձայնագրեր ու պայմանագրեր, որտեղ պետությունները պաշպանական ու քաղաքական շահերից ելնելով ստեղծում են միասնական համակարգեր...
Նմանատիպ համակարգերից ինչպես օգտվում են չինացիները, եվրոպացիները, ռուսները այնպես էլ պարսիկներն ու այլոք այնպես, որ տարածաշրջանային զարգացումների ֆոնին նմանատիպ համաձայնագրերը բնական են... էս թեմաներին չեմ էլ խառնվում էնքան ժամանակ մինչև ինձ կոնկրետ ապացույցներ չտրվեն, որ Հայաստանի ՀՕՊ-ը կորցրել է սուվերենությունը, իսկ եթե չունեք պատասխան խնդրեմ առանց ինձ մասնակից դարձեք ուղորդված թեմաներին...
Մանվել Կոստանդյան