Հայոց ապագա պետության զինանշանը' 19-րդ դարում... «Նշանք Հայ Թագավորաց» մակագրությամբ այս գեղեցիկ հայկական զինանշանը, ինչպես նաև նմանատիպի զինանշանների այլ տարբերակները, որպես ապագա հայոց անկախ և միասնական պետականության հավաքական պատկերի խորհրդանիշներ, շատ ընդունված են եղել 19-րդ դարի հայկական իրականությունում: Նկարի տեսքով, նաև կարպետների կամ հախճասալի վրա պատկերված և տարբեր դարաշրջանների հայոց թագավորությունների խորհրդանիշներով այս զինանշանները պահվում էին հայկական եկեղեցիներում և օջախներում:

Ռուբեն Շուխյան